Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Ասում են...

Ասում են...
16.02.2016 | 00:45

... թե ՀՀԿ-ում հներ-նորեր «միսկրծոցին» նոր թափ է հավաքել: Հները կարծում են, թե Արմեն Աշոտյանին խաղից հանելուց հետո (իրականում Արմեն Աշոտյանին նոր, ավելի բարձր թռիչքի համար «վայրէջքային» դաշտ են տարել, ինչի մասին խոր լռություն է, որովհետև մտավախություն կա, որ բարձրաձայնումը հների ինքնազգացողության վատացման նոր նոպայի առիթ կդառնա) հները սկսել են լրջորեն աշխատել Երևանի քաղաքապետի «պոստի» «ուղղությամբ»։ Եվ եթե ԿԳ նախարարի «պոստի» համար կար մեկ թեկնածու` հարյուր անգամ այդ աթոռին «նստած-ելած» Լևոն Մկրտչյանը, ապա Երևանի քաղաքապետի դեպքում, բացի այն, որ Տարոն Մարգարյանը մի միլիմետր պատրաստ չէ զիջելու, կան այնպիսի «կոշտ» հավակնորդներ, ինչպիսիք են Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը: Վերջինս սույն պոստը ոչ թե յուր, այլ որդու համար է «ուզում»: Այնպես որ, Աբրահամյանները չեն հաջողեցնելու կառավարման բարձրագույն համակարգում լինել երկու օրինակից, ինչպես սանիկ Լոքյանները, և ստիպված են լինելու բավարարվել մեկ բարձր, մեկ «ցածր» աթոռներով: Առայժմ:

Դիտվել է՝ 2269

Մեկնաբանություններ